Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգը կմասնակցի «Եվրատեսիլ»-ի երկրպագուների մրույթին

Armenpress 11:06, 2 Օգոստոս, 2013

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգը Հայաստանը կներկայացնի OGAE երգի մրցույթում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ogae.am կայքը, առաջին անգամ Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ»-ի երկրպագուների «համայնքի» կողմից անցկացվող երգի միջազգային մրցույթին: Մրցույթի նպատակն է «Եվրատեսիլ»-ին մասնակից երկրների ազգային արտիստների առաջմղումը: OGAE-ի հայաստանյան խումբը որոշել է հուլիսի 1-ից հուլիսի 30-ը անցկացնել երգերի ազգային ընտրություն իր պաշտոնական էջում, որտեղ ցանկացողները կարող էին քվեարկել ընտրված տասը երգերից մեկի օգտին:

Քվեարկության արդյունքում ընտրվել է Սիրուշոյի երգը: Երկրորդ հորիզոնականում էր Հասմիկ Կարապետյանը եւ ԴերՀովան, իսկ երրորդում` Սոֆի Մխեյանը: Սիրուշոն ներկայացրել է «Եվրատեսիլ»-ում Հայաստանը 2008 թվականին եւ զբաղեցրել չորրորդ հորիզոնականը, որը Հայաստանը «եվրատեսիլյան» պատմության լավագույն ցուցանիշն է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am